շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:

Մասնավորապես՝ ՊԵԿ աշխատակիցներն անձնական զննության ենթարկելով Իրանի  քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600 գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են  «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500 գ  ընդհանուր քաշով:   

Դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած  անհետաձգելի  միջոցառումների արդյունքում հաջորդ օրը հայտնաբերվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռք բերած ՀՀ  քաղաքացին:

Փաստի առթիվ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:

  • Կիսվել: