ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝  վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: