երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի ձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Պետական եկամուտների կոմիտեն մշակել է հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարություն՝ առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար հարկային ու մաքսային կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները:

Ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: Վերջինիս կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն, որի արդյունքում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2020թ․ նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 

 

Մասնավորապես՝ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 11 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 4 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 8 դեպք: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 20 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 5 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 17 դեպք:

  • Կիսվել: