շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԵԿ-ում կատարվում են ախտահանման աշխատանքներ

ՊԵԿ-ում կատարվում են ախտահանման աշխատանքներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ:

Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր:

Ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը:

Բացի այդ, մուտքերում, բոլոր հարկերում և ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր:

Միաժամանակ, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաև ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենաները:

  • Կիսվել: