երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՊԵԿ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն անցել են գործնական փուլ

ՊԵԿ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն անցել են գործնական փուլ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են։ 

Ավելի վաղ նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։ 

15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև բեռների բացթողում:

Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում:

Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային համակարգի անցնելն է։

  • Կիսվել: