ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ հայտարարությունը հակաճգնաժամային 23-րդ միջոցառման վերաբերյալ

ՊԵԿ հայտարարությունը հակաճգնաժամային 23-րդ միջոցառման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման վերաբերյալ:

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1-առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, քանի որ ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` 2019 թվականի 3-րդ եռամսյակի իրացման շրջանառությունները կազմել են շուրջ 843 մլն դրամ, իսկ 2020 թ. 3-րդ եռամսյակինը` շուրջ 1.2 մլրդ դրամ (այսինքն` գերազանցում են նախորդ տարվա նույն եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատվել է օգոստոսի 13-ին` ՀՀ կառավարության թիվ 1358-Լ որոշմամբ: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

  • Կիսվել: