երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն. Սրբուհի Գալյան

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն. Սրբուհի Գալյան

Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այս մասին գրել է  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։

Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։

Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։

Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ»,-գրել է նա:

  • Կիսվել: