չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պատգամավորներ Սամվել Պետրոսյանն ու Արմեն Մկոյանը կմնան նախնական կալանքի տակ

Պատգամավորներ Սամվել Պետրոսյանն ու Արմեն Մկոյանը կմնան նախնական կալանքի տակ

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամվոր Սամվել Պետրոսյանը և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին մինչև դատավարության սկիզբը կմնան նախնական կալանքի տակ։ Արմեն Մկոյանի դատապաշտպանի խափանման միջոցը փոխելու արձանագրությունը դատարանը մերժել է, գրում է jnews.ge/-ն:

Ինչպես Jnews-ին հայտնեցին Ախալցիխեի շրջանային դատարանից, սյուն թվականի մայիսի 4-ին տեղի է ունեցել Արմեն Մկոյանի և Սամվել Պետրոսյանի գործով նախադատավարական գործողության ժամկետի հետաձգում, այն տեղի կունենա հունիսի 19-ին։

Իսկ մայիսի 5-ին Արմեն Մկոյանի դատապաշտպանը դիմել է դատարան, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը, սակայն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացել էր Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը: Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը:

Նրանք մեղադրվում են հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդունՎրաստանի խորհրդարանի նախկին պատգամվոր Սամվել Պետրոսյանը և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին մինչև դատավարության սկիզբը կմնան նախնական կալանքի տակ։ Արմեն Մկոյանի դատապաշտպանի խափանման միջոցը փոխելու արձանագրությունը դատարանը մերժել է:

Ինչպես Jnews-ին հայտնեցին Ախալցիխեի շրջանային դատարանից, սյուն թվականի մայիսի 4-ին տեղի է ունեցել Արմեն Մկոյանի և Սամվել Պետրոսյանի գործով նախադատավարական գործողության ժամկետի հետաձգում, այն տեղի կունենա հունիսի 19-ին։

Իսկ մայիսի 5-ին Արմեն Մկոյանի դատապաշտպանը դիմել է դատարան, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը, սակայն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանում կայացել էր Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստը: Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը:

Նրանք մեղադրվում են հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև:

Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:

  • Կիսվել: