ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Պատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Հունվարի 16-ին` ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 
 

  • Կիսվել: