Փաստաբանները գոհ են ՆԳ նախարարի հետ հանդիպումից․ Կստեղծվի ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեք փաստաբանների է ընդունել, հանդիպումը արդյունքները գոհացրել են փաստաբաններին։ Լրգարղոների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը, ով ներկա է եղել հանդիմանը, հայտնեց, որ ադյունքներից գոհ են։
Նրա խոսքով, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդիպմանը ներկայացրել է բոլոր խնդիրները, երկուստեք այդ խնդիրների շուրջ եղել է վերլուծություն։
«Այդ ընթացքում նաև քննարկվեց համատեղ հայտարարության հարց։ Որոշվեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, որով ստեղծվում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա։ Այսինքն, փաստաբաններն արագ կզանգարահեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի երեք ոստիկանից ու երեք փաստաբանից»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղի ունեցած դեպքով, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ, ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, հավաստիացրել են, որ մեղավորները օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։