չորեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2020
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան»։

  • Կիսվել: