երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնել է պաշտպան Գայանե Պապոյանը։

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

  • Կիսվել: