- հոկտեմբեր 16, 2025 23:37
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննիչը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոչուբաևը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել՝ նշելով. ՛՛Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ)՛՛:
Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի հարցի քննարկումը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։


