ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փաստ». Վահե Գրիգորյանը մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր

«Փաստ». Վահե Գրիգորյանը մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ:

Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որեւէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նաեւ իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության եւ խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլեւս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երեւույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: