երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին. առանձնացվել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին. առանձնացվել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա  այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը: 

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։ 

Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը:

  • Կիսվել: