ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 15 դեպք է բացահայտվել

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 15 դեպք է բացահայտվել

Մայիսի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ծեծի՝ 2, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: