ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. Թոմաս դե Վաալ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է tert.am-ը՞

«Վերջին մեկ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ավագ դատավորներին: Նա համաժողովրդական հանրաքվե է հայտարարել ապրիլի 5-ին՝ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ին ազատելու համար, որոնց նա մեղադրում է իր բարեփոխումների օրակարգը խափանելու մեջ»,-ընդգծում է դե Վաալը:

Մասնագետը շեշտում է, որ դա «հարձակում է քաղաքական գործիչների կողմից օրենքի ուժի գերակայության նկատմամբ»: Վերջինս հիշեցնում է, որ անցյալ ամիս Վենետիկի հանձնաժողովի նախագահն անսովոր հայտարարություն է արել՝ կոչ անելով երկու կողմերին «զսպվածություն դրսևորել և թոթափել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակում՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:   

Ինչպես դե Վաալը նշում է, իշխանության գալուց հետո Փաշինյանի հիմնական նպատակը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն է եղել: Մասնագետը նկատում է, որ Փաշինյանն առաջնորդում էր ընդդիմությանը 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեված ցույցերի ժամանակ, որից հետո ձերբակալվել էր 16 ամսով: «Իսկ Քոչարյանը ձերբակալվել է 2018-ին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը տապալելու համար»:

«Այս գործը դատական համակարգին դրել է երկրի նախկին և ներկա առաջնորդների բախման կենտրոնում: Մայիսին, առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի նախնական կալանքից, քանի որ որպես նախկին նախագահ նա անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից: Փաշինյանը հրապարակավ դատապարտեց այդ որոշումը և կոչ արեց իր աջակիցներին արգելափակել դատարանների դռները՝ ի նշան բողոքի: Երբ Սահմանադրական դատարանը Քոչարյանի օգտին որոշում կայացրեց սեպտեմբերին, վարչապետը վճիռն «անօրինական» հայտարարեց՝ կոչ անելով հեռացնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին»,- նշում է կովկասագետը:

Այս քննադատները մտահոգություն են հայտնում, որ ապրիլյան հանրաքվեի միջոցով Փաշինյանը միայն փորձում է փոխարինել դատարանի հին անդամներին իր աջակիցներով: Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի կողմից նշանակված դատավորը, «Մարտի 1»-ի գործով զոհերի փաստաբանն էր: Եվ Փաշինյանի նոր արդարադատության նախարարը՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը, նախկինում ևս աշխատել է Փաշինյանի հետ:

«Փաշինյանի շտապողականությունը հեռացնելու դատավորներին, անհանգստացնում է շատ դիտորդների: Նրանց թվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Վենետիկի հանձնաժողովը և խորհրդարանում առաջատար ըննդիմադիր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը»»,- հավելում է դե Վաալը:

Մասնագետը հավելում է, որ նման երևույթների կարելի է հանդիպել հետխորհրդային այլ երկրներում ևս: 

  • Կիսվել: