հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը դժգոհ է հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից

Փաշինյանը դժգոհ է հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից

Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից գոհ չեմ: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մենք խորհրդակցություն ենք արել, և ես հանձնարարական եմ տվել այն մարմիններին, որոնց կլարող եմ տալ, որպեսզի այդ գործերի արդյունավետությունը բարձրանա,-ասաց նա և նշեց, որ մենք պետք է հասկանանք՝ ինչն է խնդիրը, որ դրանք դանդաղ են ընթանում: ՛՛Բայց եթե այսպես շարունակվի մենք կդիմենք այլ լուծումների՛՛,-ասաց վարչապետը:

 Փաշինյանը հավելեց նաև, որ այս տարվա բյուջեն աճել է 1մլրդ 100 մլն դոլար, նրա խոսքով՝ դա եղել է կոռուպցիայի և ստվերի պայքարի շնորհիվ: ՛՛Կան կոռուպցիոն քրելական գործեր 190 մլրդ դրանի, հետ է բերվել միայն 40 մլրդ՛՛,-ասաց նա:

Վարչապետը  նաև օրինակ բերեց մի բարեգործի գործունեություն, երբ նա բաժանել է 300-400 հազար դրամի բարեգործություն, բայց հեռուստատեսությամբ ժամերով գովազդվել է. ստացվել է, որ նա զբաղվել է ոչ թե բարեգործությամբ, այլ ինքնագովազդով:

  • Կիսվել: