երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննության նիստը հետաձգվեց

Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննության նիստը հետաձգվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննության նիստ հետաձգվեց։

Հիշեցնենք, որ իրավաբանները ՀՔԾ-ի և դատախազության անգործության վերաբերյալ բողոք էին ներկայացրել դատարան։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։

Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

 

  • Կիսվել: