կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ փաստաբան (ձայնագրություն)

Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ փաստաբան (ձայնագրություն)

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ դատական գործերին միջամտելու մասին, նաև հրապարակել է ձայնագրություն։

Գրառման մեջ ասվում է․ «Շատ պատահաբար պարզվեց, որ Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ, որը բացի ՀԿԳ քննության վարչության գործերն ուղղորդելուց, գործունեություն է ծավալում նաև քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում…պետերն էլ լաաավ օգնում են…

…ԱԱԾ, ի՞նչ կա, ասում էիք Աննան իրավական ու բանկային հարցերով էքսպերտ ա, բա հիմա ի՞նչ կասեք…

…վայելեք ձայնագրությունը և որպես հետգրություն ասեմ, որ այդ անձնավորությանը ճանաչողներից արդեն հատատել են նրա ձայնի իրական լինելը…

…սպասենք տեսնենք էլ ինչ կա…ԱԱԾ ջան, դուք էլ սպասեք…»։




  • Կիսվել: