երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պարզվում են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած առերևույթ ավազակության դեպքի հանգամանքները

Պարզվում են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած առերևույթ ավազակության դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել  1.000.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: