երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած չարաշահումների փաստական հանգամանքները

Պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած չարաշահումների փաստական հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները:

«Կատարված նախաքննության արդյունքներով՝ ութ պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Հանցագործությամբ պատճառված վնասը (4.204.200 ՀՀ դրամ գումար) ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: