ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պարզվել է Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է երեկ «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենայով Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Տեղեկությունը InfoPort.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հուլիսի 27-ին տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։ Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել մի պարեկի։

Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)
«Պարեկային ծառայողը բուժօգնության է դիմել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միայն սալջարդ, և նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,– ասաց նա։

Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:

  • Կիսվել: