հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պարզաբանում՝ ոստիկանապետի մասնակցությամբ խնջույքի վերաբերյալ

Պարզաբանում՝ ոստիկանապետի մասնակցությամբ խնջույքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մեծ խնջույք է կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում։

Այս առնչությամբ Ջանոյանը, մասնավորապես նշել է, որ խնջույք չի եղել՝ այլ պաշտոնական ընթրիք։
 

«Խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության համար, որում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասել է նա։

Տեղեկությունն այն մասին, որ ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը՝ ստիպելով ջնջել տեսանյութը, որում ՀՀ ոստիկանապետը մոտենում է իր ծառայողական մեքենային, Ջանոյանը հայտնել է․

 «Խոսքը նշված հաստատության անվտանգության աշխատակիցների մասին է, նրանք ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները չեն եղել»։

  • Կիսվել: