ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, միգուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել. Մակինյան

Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, միգուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել. Մակինյան

Մայիսի 26-ից՝ կարելի է ասել ամենօրյա ռեժիմով, դիմում ենք քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչին՝ խնդրանքով Ռաֆիկ Հայրապետյանին առերես հարցաքննել իր դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձած՝ իրենից հափշտակություն կատարած Հայկ Շահնազարյանի ընտանիքի անդամների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը՝ ՛՛Ձայն բարբառո անապատի… կամ երբ լռում է քննիչը… վերտառությամբ գրառման մեջ:

՛՛Մինչ օրս սայլը տեղից չի շարժվում…

Պարոնայք, էլի՞ սխալվեցիք, մի՞գուցե այդ մարդիկ չե՞ն ուզում ստել…կամ մի՞գուցե սկզբում իրենց «լավ չէի՞ն զգուշացրել», որ գործը գլխիվայր կարող է շրջվել, թե դեռ հույսեր կան…

Իզուր հույսեր են…՛՛,-հավելել է նա:

 
 
 
 

  • Կիսվել: