ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարոն Քոչարյանը կոնտակտավոր է, նա թեստ է հանձնել․ փաստաբանը՝ դատավորին

Պարոն Քոչարյանը կոնտակտավոր է, նա թեստ է հանձնել․ փաստաբանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանը բժշկական ցուցում է ունեցել կորոնավիրուսի թեստ հանձնելու համար: Համապատասխան փաստաթուղթը կա, որ բժշկական ցուցումով է հանձնել՝ ելնելով որոշակի ախտանիշներից: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց Հայկ Ալումյանը:

Ալումյանն ասաց, որ Քոչարյանի մերձավոր շրջապատում հաստատված կորոնավիրուսի դեպք է եղել: Եթե դատարանին հետաքրքրում է, թե ում մասին է խոսքը, պաշտպանն ասաց, որ դա կարող է ասել միայն դռնփակ նիստում. «Պարոն Քոչարյանը կոնտակտավոր է, գտնում է, որ չպետք է վտանգի ենթարկի որևիցե մեկին, այդ թվում՝ այստեղ, քանի դեռ թեստի պատասխանը հայտնի չէ»:

Պաշտպանի խոսքերով, եթե այդուհանդերձ դատարանը որոշի, որ Քոչարյանը պետք է ներկա լինի դատական նիստին, կես ժամ անհրաժեշտ կլինի, որպեսզի վերջինս ներկայանա:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց կորոնավիրուսի պատճառով նիստին չի մասնակցում նաև Արամ Վարդևանյանը:

  • Կիսվել: