հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ոստիկանանապետ Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

ՀՀ ոստիկանանապետ Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Ոստիկանության պետը հատուկ կարևորեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին հանձնարարելով ձեռնարկել նոր քայլեր՝ ծառայողների մասնագիտական գիտելիքներն առավել խորացնելու առումով։ Այդ համատեքստում Վահե Ղազարյանը կարևորեց նաև պարբերաբար վերապատրաստումները։
Պարգևները հանձնեցին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

  • Կիսվել: