երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պարեկները հայտնաբերել են թափառող շների վրա կրակող տղամարդկանց

Պարեկները հայտնաբերել են թափառող շների վրա կրակող տղամարդկանց

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել են երեք տղամարդ: Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան: Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին: 

  • Կիսվել: