շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարեկները ձերբակալել են մի տղամարդու, որի մոտ մարտական նռնակ կար

Պարեկները ձերբակալել են մի տղամարդու, որի մոտ մարտական նռնակ կար

Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայութնյուն կատարելիս Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու։ Քասախ գյուղում բնակվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա մոտից հայտնաբերվել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփուշտ ու դանակ։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը նախաքննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: