ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարեկային ծառայության հետ կապված միայն մեկ խնդիր եմ տեսնում. Դա կանանց ներգրավումն է. ՄԻՊ-ը խոստացել է օգնել. Փաշինյան

Պարեկային ծառայության հետ կապված միայն մեկ խնդիր եմ տեսնում. Դա կանանց ներգրավումն է. ՄԻՊ-ը խոստացել է օգնել. Փաշինյան

Ամեն տարի մեր պարեկային ոստիկանության որակը պետք է փոխվի եւ մարդիկ դա պետք է տոեսնեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդտեղ արդեն տեսանելի են որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն:

Նրա խոսքով, եթե չկա առաջընթաց, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենում:

«Պարեկային ծառայության ներդրման հետ կապված ես միայն մեկ խնդիր եմ տեսնում, որը դեռ չենք կարողանում լուծել: Դա կանանց ներգրավումն է պարեկային ծառայության մեջ: ՄԻՊ-ը մեզ խոստացել է, որ այդ ուղղությամբ հատուկ աշխատակք կանի»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: