շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՄԻՊ աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է ծննդյան վկայական

ՄԻՊ աջակցությամբ փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին ստացել է ծննդյան վկայական

Փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության պատճառով դիմումը կմերժվի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ծննդյան վկայականը:

  • Կիսվել: