շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտից 5 կին է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով

Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտից 5 կին է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով

Հունվարի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք էին:
Կատարվում է նախաքննություն:

 
 

  • Կիսվել: