Ովքեր են մրցույթների արդյունքներով դրական եզրակացություն ստացել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից
2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները, հայտնում են ՀՀ դատախազությունից:
Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն են ստացել՝
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակիցներից հետևյալ անձինք.
- Ամիրխանյան Սիրո Հրաչի,
- Բարսեղյան Վահագն Կարենի,
- Դավթյան Տիգրան Սամվելի,
- Ենոքյան Տիգրան Աղվանի,
- Մադոյան Աղավնի Սերյոժայի,
- Սարգսյան Անի Գևորգի,
- Քոչարյան Գևորգ Արմենի:
- ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակից` Սրբուհի Հովհաննեսի Գալյանը: