ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Oտարերկրացուն կողոպտած 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Oտարերկրացուն կողոպտած 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։ Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։

Մարաշի քրեական հետախույզների արագ արձագանքման ու ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Երևանի Աերացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։

Դեպքի օրը՝ ժամը 15.45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հափշտակված պայուսակը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: