երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել զինվորական բաճկոնը. ՄԻՊ-ն ուսումնասիրում է տեսանյութը

Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել զինվորական բաճկոնը. ՄԻՊ-ն ուսումնասիրում է տեսանյութը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասպան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով ստիպում է օտարերկրացի տղամարդուն հանել զինվորական բաճկոնը:

  • Կիսվել: