ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը պարզաբանել է Մնացական Բիչախչյանի ազատման հարցը

Ոստիկանությունը պարզաբանել է Մնացական Բիչախչյանի ազատման հարցը

Ոստիկանությունը պարզաբանել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ազատման հարցը։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեց Ոստիկանության Լրատվական վարչության պետի տեղակալ  Էդգար Ջանոյանը, Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ազատման հարցը պետք է դիտարկել Ոստիկնությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում։

Մինչդեռ InfoPort.am-ի տեղեկություններով՝ Բիչախչյանի ազատման պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված քաղաքացու նամակն է, որում նա իր բողոքն էր հայտնում անձնագրային վարչության և մի շարք այլ գերատեսչությունների գործունեությունից։

Նամակը խիստ զայրացրել էր Փաշինյանին, որ հրահանգել էր նշված գերատեսչությունների ղեկավարներին զբաղվել այդ միջադեպով և հետայսու բացառել նման գործեկավոճը։  

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հասցեագրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և հորդորել ծառայողական քննություն նշանակել։

Նշենք, որ Բիչախչյանը տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: 

  • Կիսվել: