կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ոստիկանությունը՝ «Օշականցի Գևորիկի» ձերբակալության մասին

Ոստիկանությունը՝ «Օշականցի Գևորիկի» ձերբակալության մասին

Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ապրիլի 22-ին ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։

Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի այդ, մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։

Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ։

Նշենք, որ ուղեւորներից մեկը օրենքով գող «Օշականցի Գեւորիկն» է:

 

 

  • Կիսվել: