շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝

▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,

▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։

Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ հուլիսի 30-ը։

Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում ենք ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։

  • Կիսվել: