հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի

Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
 
«Ակցիայի 26 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան պողոտան, Սարյան, Բուզանդ փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
 
Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։

  • Կիսվել: