երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ոստիկանությունում տեղի ունեցածը սիրադեղյանական 90֊ականների վերադարձ էր՝ համեմված նիկոլյան ատելությամբ. ընդդիմադիր քաղակտիվիստ

Ոստիկանությունում տեղի ունեցածը սիրադեղյանական 90֊ականների վերադարձ էր՝ համեմված նիկոլյան ատելությամբ. ընդդիմադիր քաղակտիվիստ

Ընդդիմադիր քաղակտիվիստ Սևան Աղաջանյանը հայտնել է, որ իր գործընկերների հետ բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոն բաժանմունք:

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր գործընկերներիս հետ բերման էինք ենթարկվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոն բաժանմունքում։Ոստիկանությունում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ սիրադեղյանական 90֊ականների վերադարձ, համեմված նիկոլյան ատելությամբ։

Բաժանմունքի պետը` Պապյան Արմանը, ում նույնիսկ դժվար ու անհարգալից է սպա կոչելը, բառիս բուն իմաստով այսօր հարձակվեց մեր` խաղաղ ցույց իրականացրած անձանց վրա` արդեն իսկ ոստիկանության բաժնում։ Այն մարդկանց վրա, ովքեր այսօր դուրս են եկել փողոց,և նույնիսկ իր ու իր երեխաների հայրենիքի պահպանման համար։

Այդ էակը, առանց որևէ բացատրության սկսեց հայհոյել, ծեծի ենթարկել վկայակոչելով վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլին, հնչեցնելով հետևյալը 《նիկոլը թքած ունի ձեր, ձեր գերեզմանների ու ձեր Ղարաբաղի վրա, գնացեք գոմերում ապրեք այ դավաճաններ》։

Դուք կմտածեք, թե ինչ ստոր է Պապյան Արմանը, իսկ ես հակված եմ մտածելու, որ սրա պեսների տերերը թույլ են տվել նման կերպ վարվել ցանկացածի հետ, ով այսօր դուրս կգա փողոցի հայրենիքը պաշտպանելու համար։

Եվ այդպես շարունակ մինչև ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը կպատժվի սկզբից բարոյական օրենքներով, ապա նաև քրեական։

Հայրենիքը դավաճանածներից և ոչ մեկ անպատիժ չի մնա՛՛։

 

  • Կիսվել: