հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանությունում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Ոստիկանությունում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
 
Ըստ աղբյուրի, Հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
 
Խոշտանգման ենթարկված անձինք անձինք քրեական գործով տուժող են ճանաչվել։

  • Կիսվել: