ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

Ոստիկանությունն Արամ Վարդանյանի տանը գործողություններ է իրականացրել. նրան ձերբակալելու որոշում կա

ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- ասացին ոստիկանությունից:

Այսօր ավելի վաղ Արամ Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

  • Կիսվել: