հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանությունն ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել. Նաիրա  Զոհրաբյան

Ոստիկանությունն ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել. Նաիրա Զոհրաբյան

Ցանկացած բարեփոխում՝ հատկապես ոստիկանական համակարգում, միանշանակ կարևոր և ընդունելի է ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ոստիկանությունն ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել: Բայց շատ կարևոր է ոստիկանի կերպարը, թե ինչպիսի ոստիկան պետք է ունենանք, ոստիկան, որ բերման է ենթարկում քաղաքացուն ճանկռտելո՞վ, հետո էլ ասում է՝ քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ցանկացած օրենք դառնալու է մեռելածին, եթե փորձենք ականջը հետևից բռնել: «Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պետք է կարողանանք սկսել այնտեղից, որտեղից պետք է սկսենք։ Պետք է լրջագույն կրթական ծրագրեր իրականացնեն այն մարդկանց համար, որոնք ուզում են և ունակ են այդ կարևորագույն առաքելությունն իրականացնել»,- ընդգծեց պատգամավորը։

 

  • Կիսվել: