հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի

Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում, դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյունի-Հերացու փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը կացիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը։

«Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից նշված կինը՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է: 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: