ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղեկալը հայտնվել է մեղադրյալի աթոռին

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղեկալը հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղեկալ Կարեն Մովսեսյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Վերջինս, մեղադրանքի համաձայն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

  • Կիսվել: