ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ոստիկանության ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր

Ոստիկանության ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր

«Ոստիկանության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու  նախագծի ընդունումը պայմանավորված է  ոստիկնական ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքերի կիրառման հիմքերի անհրաժեշտությամբ՝ խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելու նպատակով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։

«Նախագծի ընդունումը կերաշխավորի աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Պարտավորություն է ստանձնվել մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում ներդնել հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր», - ասաց փոխոստիկանապետը։

Եսայանի խոսքով՝ հատուկ կարգավորումներով՝ տեսաձայնագրույթունները կարող են տրմադրվել հարցաքննված անձին, քրեական վարույթ իրակացնող մարմնին, ՄԻՊ-ին և ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամներին

  • Կիսվել: