շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այցելել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանում

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այցելել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանում

Մարտի 20-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այցելեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Այցի նպատակն էր` ստուգել արտակարգ դրության պայմաններում ստորաբաժանման ծառայությունն ու պաշտպանվածությունը կորոնավիրուսից։

Ոստիկանության պետի տեղակալը եղավ տրանսպորտային միջոցների հաշվառման սրահում, հետևեց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական ու գործնական քննությունների ընթացքին։

 

Այցի ընթացքում հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրեց ծառայության մանրամասները։

Հայկ Մհրյանը մատնանշելով թերությունները՝ խիստ հանձնարարական տվեց պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները և քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։

  • Կիսվել: