ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության պարզաբանումը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գավառ քաղաքում, նախնական տվյալներով՝ Գավառի համալսարանի մոտակայքում։ Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաներ: Անհրաժեշտ գործողություններ են իրականացնում օպերատիվ-քննչական խմբեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ նշենք նաև, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակում:

Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա և նույն պահին այնտեղ է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է դեպքի վայրում, ոչ թե` հիվանդանոցում:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Նախաքննության շահերից ելնելով դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ:

Նշենք, որ Ոստիկանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը քիչ անց հեռացվեց:

 

  • Կիսվել: