շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանության հայտարարությունը՝ կապված անձնագրերի վավերականության հետ

Ոստիկանության հայտարարությունը՝ կապված անձնագրերի վավերականության հետ

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված անձնագրերի վավերականության հետ։

Համաձայն դրա՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։

 

 

 

  • Կիսվել: