չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ոստիկանության հաջորդ տարվա բյուջեն կավելանա 9.6 միլիարդ դրամով. Արա Ֆիդանյան

Ոստիկանության հաջորդ տարվա բյուջեն կավելանա 9.6 միլիարդ դրամով. Արա Ֆիդանյան

Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից Ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

 

«2022 թվականին Ոստիկանությանը հատկացվել էր 66.6 միլիարդ դրամ: Այսինքն՝ տարբերությունը կազմում է 9.6 միլիարդ դրամ կամ 14.4 տոկոս»,- ասաց Ֆիդանյանը:

 

Նա նշեց, որ  ոստիկանության ոլորտների՝ կազմակերպաիրավական գործունեության, ծառայությունների մատուցման, հասարակական անվտանգության ապահովման և իրավախախտումների դեմ պայքարի քաղաքականության մշակում, մոնիտորինգ և կառավարում ծրագրի գծով հատկացումները կազմում են 74 միլիարդ դրամ, որը 2022 թվականի՝ 65 միլիարդ դրամի համեմատությամբ աճել է 9 միլիարդ դրամով, կամ 15.2 տոկոսով։

  • Կիսվել: